Ղրղզստանում ձերբակալել են սիրիացի ահաբեկիչների հետ կապված զինյալների
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի անդամներին, որոնք կապված են սիրիացի գրոհայինների հետ: Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է կառույցի մամուլի կենտրոնը:
«Ազգային անվտանգության պետական կոմիտեն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գաղտնի կառույցների և դրանց ֆինանսավորման ուղիների հայտնաբերման օպերատիվ -որոնողական միջոցառումների ընթացքում ՆԳՆ-ի հետ համատեղ Ջալալ Աբադ քաղաքում ձերբակալել են հանրապետության երկու քաղաքացու», – կոմիտեի հայտարարությունն է մեջբերում ТАСС-ը:
Միևնույն ժամանակ, ձերբակալված զինյալների անուններն ու ազգանունները չեն հրապարակվել, բայց հայտնի է, որ նրանք հոկտեմբերի 19-ին հարձակվել են տեղի գործարարի վրա և նրանից խլել մոտ 5000 ԱՄՆ դոլար: Ներկայում կասկածյալները գտնվում են Ջալալ Աբադ քաղաքի ՆԳ վարչության ժամանակավոր պահման մեկուսարանում:
«Ձերբակալվածները կասկածվում են Սիրիայում անօրինական զինված խմբավորումների գործողություններին մասնակցելու մեջ: Նրանց ղեկավարների հանձնարարությամբ նրանք ժամանել են հանրապետություն՝ ավազակային հարձակումներ կազմակերպելու համար, միջազգային ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար», -հայտնել են Ազգային անվտանգության պետական կոմիտեից:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...