«Էրդողանը դուրս կգա խաղից և Ալիևին մենակ կթողնի, եթե նրան չաջակցեն խոշոր խաղացողները». Ստանիսլավ Տարասով
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը կրկին անդրադարձել ԼՂ հակամարտությանը՝ ներկայացնելով իրավիճակի վերջին զարգացմումները, այս առնչությամբ քաղաքական գործիչների հայտարարությունները, ինչպես նաև հակամարտության հնարավոր լուծման հետագա սցենարները։
Կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, խոսելով այժմ սրված հակամարտության մասին, նշում է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը լիովին կփոխի իրավիճակը:
«Եթե Երևանը այս քայլին գնա, ապա Հայաստանը օրինական կերպով ռազմական բախման մեջ կմտնի այդ հողերն իր սեփականը համարող Ադրբեջանի հետ: Այս պարագայում հակամարտությունը կընդլայնվի․ այժմ այն սահմանափակվում է ԼՂ-ով, չնայած, որ որպես հայ-ադրբեջանական է դիտարկվում»,- նշել է կովկասագետը։
Տարասովը հավելել է նաև, որ քանի դեռ մարտերը շարունակվում են, վաղ է խոսել ապագա դիվանագիտական քայլերի մասին:
«Թուրքիան խոսում է «մինչև հաղթանակ» պատերազմի մասին՝ չնայած, որ նրանց՝ ըստ երևույթին, գործողություններ ծրագրող գլխավոր շտաբը բլիցկրիգի չի հասել։ Եթե ադրբեջանական բանակը Ստեփանակերտը գրաված լիներ, խոսակցությունն այլ կլիներ։ Բայց հակամարտությունը շարունակվում ու շարունակվում է։ Իսկ աշխարհում՝ հատկապես Եվրոպայում առավել մեծ աջակցություն Հայաստանն է վայելում։ Ուստի նրան և Լեռնային Ղարաբաղին զինված հակամարտության երկարաձգումը ձեռնտու է»,- պարզաբանել է Տարասովը և հավելել, որ ռազմական գործողությունների շրջաններից ստացված հաղորդագրությունները վկայում են, որ պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։
Տարասովի կարծիքով՝ Ալիևը Անկարայի հետ համագործակցությամբ նեղացրել է շատ հարցերում խորամանկությունների գնալու իր հնարավորությունը :
«Էրդողանը արկածախնդրի դեռևս շատ բացասական կերպարով է հայտնի: Թուրքիան պատերազմում է Սիրիայում և Լիբիայում, երկար տարիներ բանակն անհաջող պայքար է մղել Մերձավոր Արևելքում փեշմերգայի՝ քրդական զինված խմբավորման դեմ․ չնայած քարոզչությանը՝ այն որևէ լուրջ հաղթանակ դեռևս չի արձանագրել: Իսկ այժմ, եթե աշխարհի խոշոր խաղացողները չաջակցեն Էրդողանին, ապա նա ստիպված կլինի դուրս գալ խաղից և Ալիևին մենակ թողնել։ Ժամանակին այլ ուղղություններով հաղթանակ տանելու համար Աթաթուրքը Մոսկվային է հանձնել Բաքուն, ուր Կարմիր բանակը մուտք է գործել առանց որևէ կրակոցի․ ուստի՝ Ալիևը պետք է պատրաստ լինի նաև այս սցենարին»,- կանխատեսում է փորձագետը:
Տարասովը նշում է նաև, որ տարածաշրջանում Անկարայի գործունեությունը քննադատում են ոչ միայն եվրոպական մայրաքաղաքները, այլև Թեհրանը: Պատմաբանը հիշեցնում է, որ այս հողերը ժամանակին Պարսկաստանի տիրապետության տակ են գտնվել և հնարավոր է, որ իսլամական պետությունն այժմ որոշի, որ դրանց նկատմամբ ինքն ավելի շատ իրավունքներ ունի, քան Թուրքիան:
Պատմաբանը կանխատեսում է, որ եթե Բաքվի ռազմական գործողությունները որևէ արդյունք չունենան, ապա կողմերին առաջակելու են Լեռնային Ղարաբաղը մանդատային տարածք հայտարարելու փոխզիջումային տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...