System of a Down-ը ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի
System of a Down խմբի անդամներ Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը երեկ` հոկտեմբերի 17-ին, իրենց ստորագրությամբ շապիկներ են վաճառել Գլենդելի Սուրբ Լեոն տաճարի բակում: Իրենց սիրելի ռոք երաժիշտների հետ հանդիպմանը մասնակցել են հարյուրավոր երկրպագուներ, որոնց կողմից գնված շապիկների գումարը փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի:
«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն գտան ու միացան մեզ երեկ: Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք ձեզ հետ միասին: Այն սերը, ոգին ու միասնությունը, որը ես զգացի, աննկարագրելի էր: Իսկ եթե կան ցանկացողներ, որոնք երեկ չկարողացան մեզ միանալ, կարող են իրենց շապիկը պատվիրել silenceisgenocide.com կայքից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա` օգտագործելով նաեւ «Լռությունը ցեղասպանություն է», «Ուժեղ Արցախ» եւ «Խաղաղություն հայերին» հեշթեգերը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...