Ադրբեջանա-թուրքական ուժերի՝ հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊՆ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
,,Ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից ընտրված հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում: Ընտրելով պատերազմի այս տարբերակը Անկարան Բաքվին կանգնեցրել է ծանր կացության առջև, քանի որ պատասխան հարվածների հասցեատեր է դառնում ոչ թե Թուրքիան, այլ հենց Ադրբեջանը: Արդեն իսկ ակնհայտ է, որ փոխադարձ հարվածների արդյունքները հակամարտող երկու կողմերի համար ցավոտ լինելով հանդերձ, միևնույն ժամանակ, միջազգային հանրության տեսադաշտում հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ընկալվում որպես հումանիտար աղետի նախաձեռնող: Իրողություն, որի ծանր հետևանքների պատասխանատվությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը՝ հրադադարի հաստատումից հետո, անկասկած կրելու են Ալիևն ու իր շրջապատը: Ոչինչ և ոչ-ոք չի մոռացվում,,:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...