Փայլանն Արցախի հիմնահարցի վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն արցախյան հիմնահարցի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու մասին գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հղում անելով «Ակօս» շաբաթաթերթին։
Փայլանի առաջարկում մասնավորապես նշված է․
«Լեռնային Ղարաբաղում շարունակում են Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև բախումները՝ տարաշածրջանում սպառնալիքի տակ դնելով խաղաղությունը։ ԹԱՄԺ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար մի նոր պատուհաս դարձած այս պատերազմը կանգնեցնելու և տևական խաղաղություն հաստատելու համար։
Թեև Ղարաբաղի հարցը արդեն 30 տարուց ավելի է, որ չի լուծվել, սակայն ԹԱՄԺ-ի կողմից այն որևէ համապարփակ քաղաքական ուսումնասիրության չի ենթարկվել։ «Քաջագործությունները» գովերգող քաղաքականությունը և ատելություն սերմանող արտահայտությունները վտանգի տակ են դնում հասարակական և տարածաշրջանային խաղաղությունը։ Հարկ է ժամ առաջ դադարեցնել այս պատերազմը, որը ոչ մի շահող չի ունենալու։ Պետք է ապահովել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցային սեղանի շուրջ հանդիպեն՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։
Այդ պատճառով, Սահմանադրության 98-րդ ու ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդվածների հիման վրա, առաջարկում ենք, որ ղարաբաղյան հարցի համապարփակ ուսումնասիրության և զինադադարի ու կայուն խաղաղության հաստատման համար սահմանվեն մեր երկրի անելիքները, որոշակիացվեն այն քայլերը, որոնք պետք է մեր պետությունը ձեռնարկի այս խնդրի լուծման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ուսումնասիրվի այն ազդեցությունը, որ տարաշածրջանային և մեր ներքին խաղաղության վրա թողնում է մեր իշխանության վարած այն քաղաքականությունը, որն աջակցում է պատերազմին»։
Նա նշել է, որ եթե Թուրքիան ղարաբաղյան հարցում խաղաղ լուծման կողմնակից լինի, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, Սումգայիթում, Բաքվում և Խոջալուում տեղի ունեցած մարդկային ողբերգությունների համար արդարության վերականգնումը, ժողովուրդների միջև համագոյակցելու մշակույթի վերահաստատումը, փախստականների՝ սեփական բնակավայրեր վերադարձը և մնայուն խաղաղության հաստատումը հնարավոր կդառնան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայ...