Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը այն էր, ինչ 2019-ի փաստաթղթում կար. Ռուբինյան

2019 թվականի փաստաթուղթը ի՞նչ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ 2019-ի փաստաթուղթը 2016-ի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է, այն նոր առաջարկ չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ ասել էԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:


Նրա խոսքով՝ Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը տեսել է 2018-ի իրավիճակի սեղմագիրը և գնահատման փուլում է եղել:


«Եթե կարճ պատասխանեմ՝ 2019-ի փաստաթուղթը 2018-ի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է եղել, այսինքն՝ այն, ինչ կար այդ պահի դրությամբ, և մենք դրա գնահատման փուլում ենք եղել»,- հայտնել է Ռուբինյանը:


Նա հերքել է այն, որ ընդդիմության պնդումը, թե իբր 2019-ին եղել է որևէ նոր առաջարկ, և առավել ևս՝ իրենք այդ նոր առաջարկին ասել են ոչ:


«2019-ի փաստաթուղթը նոր առաջարկ չէր և 2018 թվականի դրությամբ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն էր, սեղմագիրն էր Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ: Հայկական կողմն այդ փաստաթուղթը չի մերժել»,-հավելել է Ռուբինյանը:


Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի գրած նամակին, առաջարկեց հասկանալ՝ ինչի մասին է գրված նամակում:


«Սերժ Սարգսյանն այդ նամակը գրել է 2016 թվականի օգոստոսին: Նա, ամենայն հավանականությամբ, այդ նամակով պատասխանում է 2016-ի օգոստոսի տարբերակին: Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը, ասում է՝ սա լավ տարբերակ չէ: Նա նամակում ասում է, որ անհրաժեշտ է ֆիքսել, որ այն շրջանները, որտեղից հայկական կողմը դուրս է գալիս, պետք է լինեն դեմիլիտարիզացված»,- հայտնել է նա:


Պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին՝ ասաց՝ Սերժ Սարգսյանն է հերքում դրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակով:

Քաղաքականություն

Պատահարներ