Թուրքիայի նախագահը չի կարող զենքի և ֆինանսական աջակցություն ստանալ. Բունդեսթագի «Ձախեր»
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ձախեր» խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սևիմ Դաղդելենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Ձախերի» խմբակցությունը ողջունում է անմիջական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ»: Այս մասին գրում է Արմենպրեսը։
««Ձախերը» ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական բանակցությունները` Կովկասում Լեռնային Ղարաբաղի շրջանում բախումների դադարեցման նպատակով»,- հայտնել է Բունդեսթագի հանձնաժողովի անդամը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ համարելով զինադադարը և զորքերի հետքաշումը շփման գծից։
«Ձախերի խմբակցությունը պահանջում է դաշնային կառավարությունից` ակտիվորեն աջակցել մոսկովյան միջնորդական երկխոսությանը և վերջապես դատապարտել ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի կրակի հետ խաղը»,- շեշտել է Սևիմ Դաղդելենը։- Թուրքիայի նախագահը, ով աջակցում է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումներին թուրք զինվորականության, ռազմական դրոնների և իսլամիստական վարձկանների միջոցով և սաբոտաժի ենթարկում խաղաղ կարգավորումը, չի կարող աջակցություն ստանալ զենքի մատակարարման և ֆինանսական օգնության միջոցով»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: