Կառավաությունը 20 տիտղոսակիր մարզիկների համար պատվովճար է սահմանել
ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:
Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը՝ այստեղ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...