Հայաստանը շարունակելու է օգտագործել միջազգային մեխանիզմներն ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ-ում 19 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին:
«2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար։
Հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի առաջադեմ հանրությունը, նույնպես դատապարտում է ահաբեկչությունը և վստահ է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և կարող է հաղթահարվել ու կանխվել միայն համատեղ ջանքերի միջոցով, ուստի այդ հարցում համագործակցությունն ԱՄՆ-ի հետ շատ կարևոր է։ Հայաստանը շարունակելու է օգտագործել գոյություն ունեցող միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անունից մեր զորակցությունն ենք հայտնում ամերիկացի ժողովրդին և մեր գործընկերներին»,-գրել է նա։
[a7f79e4e1ea0d31e052863226bb440ba.jpg]
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...