Վրաստանի վարչապետը ուսումնական հաստատությունների աշխատակիցներին կոչ է անում չգնալ աշխատանքի
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է անում ուսուցիչներին և ուսումնական հաստատությունների աշխատակիցներին , օգոստոսի 15-ից Աջարիայում կամ այլ համավարակաբանական բարձր ռիսկ ունեցող տարածաշրջաններում գտնվելու դեպքում, ձեռնպահ մնալ աշխատանքի ներկայանալուց: Այս մասին գրել է 1TV.ge-ն։
«Ես կցանկանայի կոչ անել բոլոր այն մարդկանց, առաջին հերթին ուսուցիչներին կամ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էին Աջարիայում կամ այլ համավարակաբանական ռիսկեր ունեցող տարածաշրջաններում, երկու շաբաթով ձեռնպահ մնան աշխատանքի ներկայանալուց և այդ մասին տեղյակ պահեն համապատասխան գերատեսչություններին»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագ...
«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի...
Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է ՊԱԿ ղեկավարին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է...