Սոցիալական խնդիրներ կան, բայց սոցիալական ճգնաժամ չունենք. Փաշինյան
Համաճարակն էական սոցիալական ու տնտեսական վնասներ է պատճառել, բայց կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են վնասները: Կառավարության նիստի ժամանակ այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են: Էստեղ մենք միշտ խնդիր ենք ունենում ճշգրիտ ինդիկատորներ ունենալու, թե ինչ սոցիալական վիճակ է տիրում երկրում և ինչքանով է սոցիալական իրավիճակը սրվել: Կարծում եմ, որ ՀԴՄ-ներով առևտրի շրջանառության տվյալը կարող է այդ մասին վկայել, քանի որ խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է: 2020 թվականի օգոստոսին, 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով: Ընդ որում՝ այսպիսի ցածր ցուցանիշի նոր ենք հասել: Սոցիալական խնդիրներ կան, բայց դրանք եղել են նաև 2019 թվականին: Բայց սոցիալական ճգնաժամ չունենք: Այստեղ կարող է փաստարկ հնչել, որ, տեսեք, առևտրի շրջանառությունը 2,5 տոկոսով նվազել է: Բայց այստեղ են, օրինակ, մարդիկ, ովքեր նախորդ տարի Հայաստանում չէին ու արտագնա աշխատանքի էին մեկնել: Մյուս կողմից, էստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք ակնհայտորեն շատ ավելի են ծախսում ՀՀ-ում գտնվելիս, քան տեղացիները բոլոր պարագաներում»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: