Օդանավակայանում կառուցվում է նմուշառման 20 կետ. տեղում քաղաքացին կարող է թեստավորվել և կարանտին չանցնել. Ավինյան
Մենք փոփոխություն ենք իրականացրել կարանտինային ռեժիմի հետ կապված. այլ երկրներից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ եւ 1 օրում ստանալ պատասխանները եւ եթե բացասական է պատասխանը, մարդը կարող է կարանտին չանցնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որեւէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով:
«Օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր եւ այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: