Մեքենաների վրա գազի բալոն տեղադրելը կթանկանա. Մարուքյան
ՀՀ կառավարության նախագծով մեքենաների վրա գազի բալոն տեղադրելը կթանկանա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի համաձայն՝
-սահմանվելու է ավտոմեքենաների գազաբալոնների պարտադիր վկայագրման պահանջ.
-վկայագրումը կիրականացնեն լիցենզավորված մասնավոր ընկերությունները.
-այդ ընկերությունների քանակը, մարզային բաշխվածությունը, ծառայությունների արժեքը կառավարությունը մտադիր է թողնել շուկային (այսօր շուկայում այդ ծառայությունը արժե 10000-15000 դրամ).
-պարտադիր վկայագրման պարբերականությունը կլինի 2-3 տարի.
-վկայագրման ոչ ենթակա գազաբալոնները պետք է փոխարինվեն (այսօր շուկայում նոր բալոնի տեղադրումը արժե 200000-900000 դրամ).
-չվկայագրված գազաբալոնների լիցքավորումը կարգելվի.
-ըստ էության, գազաբալոնների վկայագրված լինելու նկատմամբ հսկողությունը դրված կլինի գազալցակայանների վրա:
Ամենևին չթերագնահատելով երթևեկության անվտանգության կարևորությունը՝ հարկ է նշել, որ փաթեթը ակնհայտորեն սոցիալական բեռ է ավելացնելու մեր քաղաքացիների համար, և կառավարությունը պարտավոր է հաշվի նստել այդ հանգամանքի հետ և պետք է առաջարկի սոցիալական հետևանքները մեղմող լուծումներ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: