Հույս ունենք, որ կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով. 10 Ford մակնիշի մեքենա նվիրվեց Արցախին
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության 3 ռեանիմոբիլները և 7 գծային ավտոմեքենաները՝ հագեցած բժշկական սարքավորումներով և պարագաներով (295,8 մլն դրամ հաշվեկշռային արժեքով), հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված 2020 թվականին ձեռք բերված թվով 10 Ֆորդ տրանզիտ DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը:
Նախագիծը նպատակ ունի աջակցել Արցախի առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակներում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։
Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։
Մյուս 7 ավտոմեքենան գծային ավտոմեքենաներ են, նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։
Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում։
Նվիրաբերվող թվով 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։
Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստել Արցախի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի, հասանելիության բարելավմանը, ինչպես նաև հզորացնել Արցախի առողջապահական համակարգի նյութատեխնիկական բազան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ դրանք Արցախում շատ չեն օգտագործվի, միայն ծննդօգնության նպատակներով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: