10 հոգանոց հարսանիք, ծնունդ, թաղում. Վրաստանում ուժի մեջ մտան սահմանափակումները
Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ավելացումից հետո կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի քանի սահմանափակող որոշում է կայացրել, որից երկուսը ուժի մեջ են մտնում այսօրվանից: Այդ մասին հայտնում է «AliQ Media»-ն:
Սեպտեմբերի 10-ից, Վրաստանում արգելվում է ծնունդներ, հարսանիքներ, թաղման և այլ ծիսական արարողություններ անցկացնել: Արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն:
Հարկ է նշել, որ կառավարության պարզաբանմամբ, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա: Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:
Երկրորդ արգելքը, որը այսօրվանից ուժի մեջ է մտնում, բաց տարածքներում սպորտային և մշակութային միջոցառումների վրա տարածվող արգելքն է: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բաց տարածքներում 200 հոգուց ավել մարդու մասնակցությամբ սպորտային և մշակութային միջոցառումներ անցկացնելն այսօրվանից արգելվում է:
Կառավարության հայտարարության համաձայն՝ կանոնակարգերը չպահպանելու համար կգործեն համապատասխան պատժամիջոցներ, և անհրաժեշտ է, որ հասարակությունը ցուցաբերի բարձր քաղաքացիական պատասխանատվություն:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագ...
«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի...
Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է ՊԱԿ ղեկավարին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է...