Սաակաշվիլիին` Վրաստանի վարչապետի թեկնածու
Ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վարչապետի թեկնածու է անվանել: Այս մասին այսօր հայտնել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, գրում է vestikavkaza.ru-ն։
«Միխայիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան եւ առերեսվի իր ժողովրդի հետ»,- նշել է Նա: «Հենց այդ պատճառով «Միասնական ազգային շարժումը» եւ միացյալ ընդդիմությունը որոշում են ընդունել նրան վարչապետի թեկնածու անվանել»,-Վաշաձեի խոսքը մեջբերում է Sputnik Գրուզիան:
Այսօր երեկոյան Սահակաշվիլին խոստացել է հատուկ հայտարարություն անել Վրաստան վերադառնալու ծրագրերի կապակցությամբ։ «Վաղը դիմում կանեմ իմ վերադարձի ծրագրի կապակցությամբ», - ֆեյսբուքյան իր էջում նշել է քաղաքական գործիչը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, մեկնաբանելով նախկին նախագահի մտադրությունները, հայտարարել է. «Թող գա»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային հանրությանը պատրաստվել նոր համավարակի
Կորոնավիրուսային նոր համավարակը ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք, վերջինը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակեր...
Նավալնիին դուրս են բերել կոմայից
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսնադր Նավալնիին Բեռլինի CHARITE կլինիկայում դուրս են բերել կոմայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նո...
Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-...
Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված մարդկանց շրջանում անհայտ տեսակի նյութ են շաղ տվել:Ինչպես...