Նավալնիին դուրս են բերել կոմայից
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսնադր Նավալնիին Բեռլինի CHARITE կլինիկայում դուրս են բերել կոմայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային հանրությանը պատրաստվել նոր համավարակի
Կորոնավիրուսային նոր համավարակը ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք, վերջինը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակեր...
Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-...
Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված մարդկանց շրջանում անհայտ տեսակի նյութ են շաղ տվել:Ինչպես...
Կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելո...