Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված մարդկանց շրջանում անհայտ տեսակի նյութ են շաղ տվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից, միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարներից ոմանք բավականին շատ են մոտեցել ոստիկանների կազմած շղթային և սկսել են գրառումներ անել ուժայինների վահանների վրա:
Նշվում է, որ նյութի ցողումից հետո ակցիայի մասնակիցների աչքերը արցունքակալել են, շնչելը բարդացել է, ինչպես նաև`այրոցի զգացում է առաջացել կոկորդում:
Կատարվածից հետո բազմահազարանոց ցույցի մասնակիցներից ոմանք նահանջել են արգելապատնեշից, մարդկանց մի մասը հակառակ ուղղությամբ հեռացել է: Բախումներ ուժայինների և ցուցարարների միջև տեղի չեն ունեցել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկում Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել, ՕՄՕՆ-ականներն էլ շրջափակել էին նստավայրի մուտքը:
Հիշեցնենք, որ Մինսկում և Բելառուսի մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային հանրությանը պատրաստվել նոր համավարակի
Կորոնավիրուսային նոր համավարակը ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք, վերջինը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակեր...
Նավալնիին դուրս են բերել կոմայից
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսնադր Նավալնիին Բեռլինի CHARITE կլինիկայում դուրս են բերել կոմայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նո...
ԵՂԱՆԱԿ. Սեպտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը ՀՀ տարածքում
Երևան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:...
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանի փոփոխություն է սպասվում
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջանն...