Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կփորձի խոչընդոտել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի չեղարկմանը
ԱՄՆ-ը մտադիր է խոչընդոտել Իրանին զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկմանը, որի ժամկետը սպառվում է հոկտեմբերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոպեոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին մենք պայքարում ենք ՄԱԿ-ում,-ասել է նա։ ԱՄՆ նախկին վարչակազմն ասում էր, որ հինգ տարի անց իրանցիները կկարողանան զենք ձեռքբերել Չինաստանից եւ Ռուսաստանից, եւ կկարողանան վաճառել սպառազինություններ։ Եթե ԱՄՆ-ը միջոցներ չձեռնարկի, ապա հոկտեմբերի 18-ին դա կարող է տեղի ունենալ։ Մենք մտադիր չենք թույլ տա դա»։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը սատարում են Պարսից ծոցի երկրները։ Բացի այդ, հավելել է նա, «ուրիշ երկրներ մասնավոր կարգով հայտարարում են ԱՄՆ-ին, որ նրանք ճիշտ ուղու վրա են»։ «Ռուսաստանն ու Չինաստանն ընտրել են այլ ճանապարհ,-հայտարարել է նա,-եւ նրանք ցանկանում են զինել Իրանին, որը սպառնում է Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի երկրներին»։
Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ը, դարձյալ մեղադրելով Իրանին միջուկային գործարքի մեջ, հայտարարել է, որ մտադիր է վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի։ Օգոստոսի 20-ին Պոմպեոն անձամբ ներկայացրել է ՄԱԿ-ի ԱԽ նախագահին համապատասխան հարցումն ամերիկյան կողմից։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունն անօրինական է եւ «անխուսափելիորեն տապալվելու է»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 առողջացում, 4 մահ
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջա...
Որոշ կատեգորիաներով աշխատող վարորդները պետք է անցնեն մասնագիտական որակավորման դասընթացներ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություն կատարել, համաձայն որի սահմանվել են որոշակի դր...
Զաքիր Հասանովը Մոսկվայում հանդիպել է Պակիստանի միացյալ շտաբների պետերի նախագահ Նադիմ Ռազայի հետ
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հանդիպում է ունե...