Ընդհանրապես չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կարող էր ձեռնտու լինել. Պեսկովը՝ Նավալնիի թունավորման մասին
Կրեմլում որևէ պատճառ չեն տեսնում Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածի առնչությամբ Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրանքներ ներկայացնելու մեջ: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով հարցին, թե ում կարող է ձեռնտու լինել ընդդիմադիր գործչի թունավորումը, Պեսկովը նշել է, որ չի կարող ասել: «Ընդհանրապես չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կարող էր ձեռնտու լինել: Եթե պարզապես սթափ նայենք տեղի ունեցողին, ես զգուշորեն կխոսեի ռուսական տերության հասցեին հնչող մեղադրանքների մասին: Այնուամենայնիվ, մեղադրանքներ չկան և չկա որևէ առիթ մեղադրելու համար»,- շեշտել է վերջինս:
«Մենք մտադիր չենք որևէ մեղադրանք ընդունել այս առնչությամբ»,- հայտնել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլում հիմնավորում չեն տեսնում դրա պատճառով Ռուսաստանի և «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար:
Հիշեցնենք, որ գերմանացի բժիշկները նախօրեին հայտարարել էին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյարդակաթվածահար ազդեցության մարտական նյութով:
Հայտնի է, որ Նավալնին դեռևս գտնվում է արհեստական կոմայի մեջ բեռլինյան Charite հիվանդանոցում, ուր Օմսկի հիվանդանոցից նրան տեղափոխել էին օգոստոսի 22-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Արտակարգ դրությունից հետո տեղի կունենա Նվեր Ծառուկյանի և Արփի Ավետիսյանի հարսանիքը. ԼՈՒՐԵՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում թագավորական հարսանիքի են պատրաստվում։ Գագիկ Ծառուկ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 առողջացում, 4 մահ
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջա...
«Անկարան վերածվել է Ուհանի». թուրք պրոֆեսոր
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել ա...