«Անկարան վերածվել է Ուհանի». թուրք պրոֆեսոր
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայում մեծ արագությամբ ավելանում են կորոնովիրուսով հիվանդների թիվը։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Մուսթաֆա Ջանքուրթարանը նաև նշել է, որ Թուրքիայի մայրաքաղաքը վերածվել է Ուհանի (քաղաք Չինաստանում, որտեղից սկիզբ առավ և ամբողջ աշխարհում տարածվեց կորոնավիրուսը)։
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուց հետո հունիսի սկզբից որոշակի դրական արդյունք էր գրանցվել և ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսով հիվանդների թվի նվազման միտում էր նկատվում։
Սակայն ներկայումս Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում վարակվածների քանակի աննախադեպ աճ է գրանցվել։ 1 օրում միայն Անկարայում արձանագրվում է 2000-ից ավել նոր դեպք։
Հիվանդանոցներն արդեն ամբողջովին լեցուն են և եթե նոր դեպքերը այս տեմպերով շարունակվեն Թուրքիայի առողջապահական համակարգը կարող է շատ լուրջ խնդիրների առջև հայտնվել։
Պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը կարծում է, որ 10-14 օր պետք է փողոց դուրս գալու արգելք սահմանվի, հակառակ դեպքում հիվանդանոցներն այլևս ի վիճակի չեն լինի սպասարկել վարակվածներին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Արտակարգ դրությունից հետո տեղի կունենա Նվեր Ծառուկյանի և Արփի Ավետիսյանի հարսանիքը. ԼՈՒՐԵՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում թագավորական հարսանիքի են պատրաստվում։ Գագիկ Ծառուկ...
Որոնք են Մեթիլ սպիրտից թունավորման նշանները
Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել են ալկոհոլային թունավորման դեպքեր: Կան տուժածներ, ցավոք, նաև մահվան դեպքեր:...
Նավալնին թունավորվել է «Նովիչոկ»-ով. Գերմանիայի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Գերմանիայի զինված ուժերի լաբորատորիան պարզել է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյու...