Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Պետդումայի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է ընդդեմ կորոնավիրուսային վարակի։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ քաղաքական գործիչն այս հիվանդության դեմ առաջին պատվաստվողներից է։ Նա դարձել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին՝ «Спутник V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների կամավոր մասնակից։ Պատվաստանյութը մշակել են Գամալեայի անվան կենտրոնի մասնագետները։
Պատվաստումը կատարվում է երկու փուլով։ Երկրորդ ներարկումը կկատարվի 3 շաբաթ անց, որից հետո բժիշկները կես տարի կհետևեն նրա առողջական վիճակին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ալեքսեյ Նավալնին անհետացել է «Շարիտե» կլինիկայից
Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, անհետացել է։ Համապատասխան տեղեկատվու...
Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկման շրջանակներում կամավորների ներարկումները կմեկնարկեն սեպտեմբեր...
Որոնք են Մեթիլ սպիրտից թունավորման նշանները
Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել են ալկոհոլային թունավորման դեպքեր: Կան տուժածներ, ցավոք, նաև մահվան դեպքեր:...