Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկման շրջանակներում կամավորների ներարկումները կմեկնարկեն սեպտեմբերի 5-7-ին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:
«Հետգրանցումային փուլն արդեն մեկնարկել է, իսկ սեպտեմբերի 3-4-ը պատվաստանյութը կբաշխվի Մոսկվայի պոլիկլինիկաներին: Սկզբում 7 պոլիկնիկայի կմատակարարվի, ընդհանուր առմամբ փորձարկումներին 40 000 մարդ կմասնակցի: Հավանաբար 15-20 պոլիկլինիկա կընդգրկվեն: Ներարկումները հավանաբար կսկսվեն ամսի 5-7-ը»,- ասել է Գինցբուրգը:
Վերջինս հավելել է, որ կամավորները պատվաստումից առաջ հետազոտություններ կանցնեն, որից մի քանի օր անց հնարավոր կլինի ներարկում անել:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը, որն առաջինն է աշխարհում, գրանցվել է օգոստոսի 11-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ալեքսեյ Նավալնին անհետացել է «Շարիտե» կլինիկայից
Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, անհետացել է։ Համապատասխան տեղեկատվու...
Որոնք են Մեթիլ սպիրտից թունավորման նշանները
Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել են ալկոհոլային թունավորման դեպքեր: Կան տուժածներ, ցավոք, նաև մահվան դեպքեր:...
Նավալնին թունավորվել է «Նովիչոկ»-ով. Գերմանիայի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Գերմանիայի զինված ուժերի լաբորատորիան պարզել է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյու...