Թրամփը հայտարարել է, որ Բայդենի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ին «հեղափոխություն» է սպասվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ իր մրցակից Ջո Բայդենի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ին «հեղափոխություն» է սպասվում, գրում է tellerreport.com-ը։
«Նրանք կվերցնեն իշխանությունը, եթե Բայդենն ընտրվի։ Նա թույլ մարդ է։ Նրան, ինչպես տիկնիկ, վերահսկում են»,- Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Թրամփը` հավելելով․ «Բայդենը ամբողջ կյանքում է թույլ մարդ եղել և նախագահական ընտրություններում չպետք է առաջադրեր իր թեկնածությունը»։
Հարցին, թե արդյոք ցանկանում է, որ իր կողմնակիցները «դիմակայեն արմատական ձախ ցուցարարների դեմ, Թրամփը բացասական պատասխան է տվել։
«Ոչ, չեմ ուզում, ես դա թողնում եմ իրավապահ մարմիններին»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը։
Բողոքի և անկարգությունների ալիքը ԱՄՆ-ում սկսվել է մայիսի վերջից: Ցուցարարները արդարություն են պահանջում ոստիկանության կողմից սպաված կամ տուժած աֆրոամերիկացիների համար:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ալեքսեյ Նավալնին անհետացել է «Շարիտե» կլինիկայից
Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, անհետացել է։ Համապատասխան տեղեկատվու...
Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկման շրջանակներում կամավորների ներարկումները կմեկնարկեն սեպտեմբեր...
Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգը ձեռքին
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը, ի պատասխան РИА Новости-ի այն հարցին, թե որտեղ է գտնվում նա...