Ֆրանսիայի նախագահը Բեյրութի օդանավակայանից անմիջապես ուղևորվել է Ֆեյրուզի բնակարան
Րոպեներ առաջ Բեյրութ հասած Էմանուիլ Մակրոնը օդանավակայանից անմիջապես ուղևորվել է արաբական երգի աստղ Ֆեյրուզի բնակարան: Այդ մասին հայտնում են Ելիսեյան պալատի աղբյուրները, տեղեկացնում է «Արևելք» լրատվական կայքը։
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և երգչուհի Ֆեյրուզի հանդիպումը խորհրդանշանական է, այն իմաստով, որ երգչուհին համարվում է Լիբանանում ապրող բոլոր համայնքների միասնության խորհրդանիշը: Նրանք քննարկելու են Լիբանանում ստեղծված ծանր կացությունը: 84-ամյա երգչուհին բնակվում է Լիբանանի Ռաբիա շրջանում: Ավելի վաղ «Արեւելքի» հետ հարցազրույցում հայ խմբավար Կարեն Դուրգարյանը, որ համագործակցել է Ֆեյրուզի հետ, գնահատելով Ֆեյրուզի արվեստը, ասել էր. «Ֆեյրուզը սիրո, աղոթքի երգիչ է: Նա իր ողջ արվեստով եղել է խաղաղության առաջամարտիկ»:
Ֆեյրուզը համարվում է լիբանանյան ժողովրդական երգի ամենանշանավոր անունը: Երգչուհին ծնվել է Լիբանանում, ուղղափառ ասորի ընտանիքում, ունեցել է աղքատ մանկություն, փոքր տարիքից երազել է երգչուհի դառնալու մասին: Երիտասարդ տարիքում Ֆեյրուզին նկատել են արաբական արվեստում մեծ անուն ունեցող Ռահբանի եղբայրները: Ֆեյրուզը սկսել է համագործակցել նրանց հետ, այնուհետև ամուսնացել է եղբայրներից մեկի` նշանավոր երգահան Ասի Ռահբանիի հետ: Ֆեյրուզը և Ռահբանի ընտանիքը մեծ կապեր են ունեցել հայ արվեստագետների հետ` նրանց տան մշտական հյուրերն են եղել Արամ Խաչատրյանը, Ալեքս Մնակյանը, սփյուռքահայ բազմաթիվ արվեստագետներ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ալեքսեյ Նավալնին անհետացել է «Շարիտե» կլինիկայից
Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, անհետացել է։ Համապատասխան տեղեկատվու...
Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկման շրջանակներում կամավորների ներարկումները կմեկնարկեն սեպտեմբեր...
Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգը ձեռքին
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը, ի պատասխան РИА Новости-ի այն հարցին, թե որտեղ է գտնվում նա...