Հասարակություն

Դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են. համաճարակի հետևանքով աշխատանքը կորցրած մարդկանց համար սա հավելյալ բեռ է. պատգամավոր

Դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են. համաճարակի հետևանքով աշխատանքը կորցրած մարդկանց համար սա հավելյալ բեռ է. պատգամավոր
Դպրոցական դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են, և դրանց համար ծնողի կողմից վճարվելիք գումարները գնում են «Դասագրքերի շրջանառու հիմնադրամին»։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ պատգամավոր Աննա…

Դպրոցական դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են, և դրանց համար ծնողի կողմից վճարվելիք գումարները գնում են «Դասագրքերի շրջանառու հիմնադրամին»։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը։

«COVID_19-ը դեռ չի վերացել, և քաղաքացիներից շատերն էլ համաճարակի հետևանքով կորցրած աշխատանքները դեռևս չեն կարողանում վերականգնել և սոցիալական կայուն վիճակ ապահովել ընտանիքի համար։

Առաջարկում եմ այս տարի գումար չգանձել դպրոցական դասագրքերի համար այն ընտանիքներից, ովքեր ՀՀ կառավարություն տարբեր սոցիալական ծրագրերով անապահով կամ աշխատանքից զրկված են ճանաչվել։

Սա հավելյալ բեռ է սոցիալական ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների համար։ Իսկ ինչպես պետք է բացահայտել այդ քաղաքացիներին, կարծում եմ դրա ձևերը գիտեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն -ում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն -ում»,-գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250