Թուրքիայի պաշտպանության նախարարը զորավարժությունների համար քննադատել է Հունաստանին
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Միջերկրական ծովում Հունաստանի իրականացրած զորավարժությունները՝ նշելով, որ նմանատիպ զորավարժություններով և քայլերով հնարավոր չէ խանգարել Թուրքիայի զինված ուժերին և փոխել նրանց ծրագիրը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Աքարը ևս մեկ անգամ կրկնել է, որ իրենք բարիդրացիական հարաբերությունների կողմնակից են, բաց են երկխոսության համար, բայց երբեք չեն հրաժարվի իրենց «իրավունքներից»։
Պաշտպանության նախարար Աքարը պատրաստակամութուն է հայտնել հունական կողմի ցանկության դեպքում հյուրընկալել նրանց Թուրքիայում։
«Մենք մեր սահմաններում մնալու պայմանով մեր իրավունքներն ենք պահանջում։ Մյուս կողմից չենք պատրաստվում մի կաթիլ ջուր զիջել և թույլ չենք տա մեր իրավունքները ոտնահարել»,- ասել է թուրք պաշտոնյան։
Նա դժգոհել է նաև, որ իրենց «խաղաղասիրական» սեյսմիկ հետազոտություններին ի պատասխան հույները զորավարժություն են անցկացնում, ռազմանավեր ու ռազմական ինքնաթիռներ են ուղարկում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Բեռլինի կլինիկան առաջին տեղեկություններն է հաղորդել Նավալնու առողջական վիճակի մասին
Բեռլինի «Շարիտե» կլինիկան առաջին տեղեկություններն է հաղորդել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակի մա...
Ես վերադառնում եմ. Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ խոսում է իր...
Վրաստանում հայտնել են՝ ինչ է սպասում Սաակաշվիլիին հայրենիք վերադառնալուց հետո
Վրաստանի իշխանություններն ուրախ են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: РИА Нов...