Արդեն մզկիթի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիա կարգելվի մուտք գործել առանց գլխաշորի կամ շորտով
Այն բանից հետո, երբ դարավոր քրիստոնեական տաճար, ուղղափառ քրիստոնեության կենտրոն Այա Սոֆիան զրկվեց փոքրիշատե ընդունելի թանգարանի կարգավիճակից և ստացավ մզկիթի կարգավիճակ, շատ պահպանողական մուսուլմաններ իսլամին ոչ հարիր հագուկապով Այա Սոֆիա մտնողներին սկսեցին արդեն այլ աչքով նայել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Առաջին նամազից հետո արդեն ակտիվացան իսլամի ավանդույթներին հարիր հագուկապով «մզկիթ» մտնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։
Եվ ահա ընդունված նոր կանոնների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով մզկիթի վերածված Այա Սոֆիա այցելուները չեն կարողանա մուտք գործել առանց գլխաշորի, շորտերով կամ դեկոլտե հագած։
Նման հագուկապով Այա Սոֆիա մտնել փորձող անձանց առջև հատուկ ստուգողները կփակեն դռները։
Այս ընթացքում Թուրքիայի ներսում աճել է հետաքրքրությունը Այա Սոֆիայի հանդեպ և բավականին շատ թվով մարդիկ են այցելում մզկիթի կարգավիճակ ստացած տաճար։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ով կլինի Ադրբեջանի սպանված գլխավոր գողի քրեական կայսրության ժառանգը
Սպանված օրենքով գող, 47-ամյա Նադիր Սալիֆովի, որը հայտնի է որպես Գուլի, քրեական կայսրության տերը դարձել է նրա կրտսեր եղբա...
Ես վերադառնում եմ. Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ խոսում է իր...
Վրաստանում հայտնել են՝ ինչ է սպասում Սաակաշվիլիին հայրենիք վերադառնալուց հետո
Վրաստանի իշխանություններն ուրախ են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: РИА Нов...