«Ժողովուրդ». «Պատերազմ»՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև. Ինչն է պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Մարիա Կարապետյանի միջև իսկական պատերազմ է սկսվել: Բանն այն է, որ այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ կրթության ոլորտի չափորոշիչների հետ կապված, ու պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը շատ սուր ու կտրուկ է արտահայտվում դրանց դեմ, ինչը, կարծես թե, այդքան էլ դուր չի գալիս նույն խմբակցության պատգամավորներին:
Եվ, ահա, հենց նույն թեմայի հետ կապված Մարիա Կարապետյանը շատ չոր ձևով զրույց է ունենում Սոֆյա Հովսեփյանի հետ ու նույն բովանդակությամբ էլ պատասխան է ստանում: Ըստ մեր տեղեկությունների՝ իրավիճակն այս հարցի հետ կապված շատ լարված է, կարելի է ասել՝ պատգամավորները միմյանց դեմ պատերազմ են հայտարարել: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի հանձնաժողով, որպեսզի Սոֆյա Հովսեփյանի վարքի հետ կապված հարցը իրենք քննեն ու լուծում տան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել իմքայլական պատգամավորներից, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...