«Փաստ». Համայնքապետների հարցերը նորից «կնայեն», այս անգամ՝ քրեական գործերի համատեքստում
«Փաստ» թերթը գրում է. «Փորձագիտական շրջանակների համոզմամբ, ՏԻՄ ոլորտը ներկայիս իշխանության զգայուն սեկտորն է, որտեղ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ իրեն թույլ է զգում։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, այս հարցում հստակեցումների հերթական ալիքն է սպասվում, որին ականատես կլինենք մինչեւ տարեվերջ։
Մասնավորաբար, թերթին տեղեկություններ են հասել, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած մի խորհրդակցության ժամանակ գրեթե բոլոր մարզպետներին հանձնարարվել է խստագույնս ուսումնասիրել, ընդհանուր պատկեր ունենալ, թե հատկապես որ համայնքապետներն են, որոնց նկատմամբ ներկայումս քրեական վարույթներ կան քննչական կոմիտեում եւ ՀՔԾ-ում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում իշխանությունները պատրաստվում են բավական կոշտ մեթոդներով, այդ թվում՝ ապօրինի գույքի ձեռքբերման «աստառով», վերջնականապես ազատվել այն համայնքապետներից, որոնք «նախկին կոռումպացված» համակարգի կա՛մ ներկայացուցիչներն են, կա՛մ պարզապես համայնքապետ են դարձել այդ ժամանակաշրջանում:
Ի դեպ, այդպիսիք բավական մեծ թիվ են կազմում։ Այս կերպ նրանք փորձում են ամբողջապես «մաքրել» նաեւ ՏԻՄ համակարգը եւ սեփական թիմի անդամներին տեղերում ներառել կառավարման գործընթացին։ Ըստ էության, սա այդ ուղղությամբ հերթական փորձը կլինի, քանզի երկու տարի շարունակ իշխանությունները ջանք ու եռանց չեն խնայում ձերբազատվել ոչ «սվոյ» համայնքապետներից, անկախ նրանց աշխատանքի որակից»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...