Կլինի՞ ընդունելություն մանկապարտեզներում, թե՞ ոչ. ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանում է
Մանկապարտեզների մասով առաջիկայում կկոնկրետացվի մոտեցումը, կախված հակահամաճարակային կանոնների պահպանումից՝ պարզ կլինի՝ ընդունելություն կլինի, թե ոչ։ Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան հայտնեց ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրեց ավելի վաղ ընդունված որոշումը, ըստ որի՝ ավագ խմբի երեխաները, հաշվի առնելով, որ ուսումնական տարվա մեկնարկը լինելու է սեպտեմբերի 15-ից, մինչ այդ հնարավորություն կունենան մանկապարտեզ հաճախելու։ Մինչ այդ կկայացվի որոշում եւ հանրությանը տեղյակ կպահեն։ Փոխնախարարն ասաց, որ եթե կլինեն թերբեռնված մանկապարտեզներ, որոնք կունենան հնարավորություն ընդունելու երեխաներին՝ առանց խախտելու հակահամաճարակային կանոնները, ապա այդ դեպքում՝ հնարավոր կլինի ընդունելություն կազմակերպել, սակայն, սա պետք է հասկանալ ըստ մանկապարտեզների եւ դրանցում ներառված թվի։
Հիշեցնենք, որ պարետի որոշման համաձայն նախադպրոցական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացի կազմակերպումը սահմանվել է առավելագույնը 12 հոգանոց խմբերով:
Մանկապարտեզի աշխատակիցներն արդեն իսկ ցուցակագրել ու ներկայացրել են այն երեխաների ցանկը, ովքեր ցանկություն են հայտնել մանկապարտեզ հաճախել: Նրանց թիվը նախորդից մի քանի անգամ ավել է: Ստացվում է, որ եթե որոշ մանկապարտեզներում հաճախելիությունը բարձր լինի, ընդունելություն չեն կարողանա կազմակերպել։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...