Զորավարժություններ, շտաբային մարզումներ՝ ԶՈՒ-ում
ՀՀ զինված ուժերի 1-ին զորամիավորումում շարունակվում են հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Օգոստոսի 25-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ.Պողոսյանը վերադաս հրամանատարության կողմից ստացված մարտական կարգադրությունների հիման վրա որոշումներ է կայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել ենթակա զորամասերի հրամանատարներին. այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը:
Նշվում է, որ 4-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 24-ին անցկացվել են նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։ Պարապմունքների նպատակն է բարձրացնել նորակոչիկների ֆիզիկական պատրաստվածությունն ու ծանոթացնել զինվորական ծառայության առանձնահատկություններին: Նորակոչիկները նաև հրահանգավորվել են զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների վերաբերյալ։
Շտաբային մարզումներ
Օգոստոսի 24-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ՝ զորամասի և գումարտակների հրամանատարների, վարչակազմի սպաների մասնակցությամբ: Մարտական գործողությունների ժամանակ ստուգվել են անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև նրանց նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կտրուկ փոփոխվող իրավիճակներում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...