Հասարակություն

Ըստ Իոաննիսյանի՝ Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ

Ըստ Իոաննիսյանի՝ Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է…

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է արել՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները:

Նշվածի վերաբերյալ Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ստեղծել էթիկայի հանձնաժողով (Սիմոնյանի արարքին գնահատական տալու համար):

Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա... Ինչու՞.

1. Արարատ Միրզոյանը կիսում է Ալեն Սիմոնյանի կարծիքը ու համարում, որ օրենսդիր մարմնի պաշտոնյան կարող է իրեն այդպես պահել:

2. Արարատ Միրզոյանը ամեն կերպ պաշտպանելու է իր կուսակից Ալեն Սիմոնյանին՝ անկախ վերջինիս ճիշտ/սխալ լինելուց:

3. Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ:

4. Առաջարկեք ձեր տարբերակը:

Հ.Գ. Մի տեսակ «ու՞մ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մինասյանի դիմումը ԱԺ է մուտքագրվել ամսի 21-ին (ուրբաթ օրը): Դեռևս ողջամիտ ժամանակ կա ֆորմալ արձագանքի համար»: 

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250