Հասարակություն

Որսի սիրահարներին հորդորում եմ դրսեւորել գիտակից վարք. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկար է հրապարակել

Որսի սիրահարներին հորդորում եմ դրսեւորել գիտակից վարք. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկար է հրապարակել
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լուսանկարում բեզոարյան այծի ձագերն են Խոսրովի անտառում- Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից…

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Լուսանկարում բեզոարյան այծի ձագերն են Խոսրովի անտառում

- Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:

- Ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000–1500 առանձնյակ:

- Բեզոարյան այծերի տեսակի արեալը ներառում է Սեւանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արեւմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները եւ Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում եւ Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են եւ գրանցված միջազգային ու հայկական կարմիր գրքերում:

ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին եւ պարզապես որսի սիրահար մեր քաղաքացիներին հորդորում եմ դրսեւորել գիտակից վարք եւ ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության եւ վերականգնման գործում։

Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ»։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250