Հիմա որ ասեմ մորը կամ պապին պիտի ցմահ դատեն, էն «նրբազգաց» գրանտահպատակները էլի թռնելու են դեմքի՞ս
Տարիներ շարունակ էս ու նման ընտանիքներում, եթե «ընտանիք» բառը սրբապղծություն չէ սրանց դեպքում ասելը, ծեծվում, սպանվում են կանայք, երեխաներ ու մենք բոլորս արձագանքում ենք ընդամենը այլեւս կատարված ողբերգությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Երեխան մահացավ
Քիչ առաջ մոր ու պապի կողմից դաժանաբար ծեծված Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա փոքրիկը մահացավ։
Երեխան այդպես էլ գիտակցության չեկավ, որովհետեւ փոքրիկին էնպես էին ծեծել, որ բժիշկները ապրելու հույս չէին տեսնում։
Հիմա որ ասեմ՝ ես պնդելու եմ, որ երեխային սպանած մորը կամ պապին պիտի ցմահ դատեն, էն «նրբազգաց» գրանտահպատակները էլի թռնելու են դեմքի՞ս։
Զարհուրելի է։ Տարիներ շարունակ էս ու նման ընտանիքներում, եթե «ընտանիք» բառը սրբապղծություն չէ սրանց դեպքում ասելը, ծեծվում, սպանվում են կանայք, երեխաներ ու մենք բոլորս արձագանքում ենք ընդամենը այլեւս կատարված ողբերգությանը։
Հարց էլ չունեմ հարեւաններին ու համայնքապետին, որոնց աչքի առաջ շիզոֆրենիկ մայրն ու պապը մշտապես տանջել են փոքրիկներին։ Պատասխանը գիտեմ։ Հարցս անիմաստ է լինելու։
Ահավոր ցավի զգացում ունեմ։ Ու ամոթի»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...