ԵՊՀ հոգաբարձուների՝ 32 անդամից կազմված խորհուրդը ԶԼՄ-ներին թույլ չտվեց լուսաբանել նիստը
Լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը մեկնարկել է այսօր ժամը 11:00-ից:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այժմ՝ անդամ Գևորգ Մուրադյանը, համալսարանի մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանի տեղեկացմամբ, հաստատության անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է թույլ չտալ լրագրողների մուտքը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մի տարածքում 40 անձից ավելի գտնվել չի կարող:
Նշենք միայն, որ Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:
Հավելենք, որ Գևորգ Էմին-Տերյանը քիչ առաջ ֆեյսբուքան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը դեմ են, որ լրագրողներին ներս թողնեն:
Ավելի ուշ առաջարկվել է, որ լրատվամիջոցներից միայն մեկին տրվի լուսաբանման թույլտվություն, սակայն ԶԼՄ-ները մերժել են առաջարկը, արդյունքում նիստը չի լուսաբանվում:
Հիշեցնենք, որ սա նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստն է: Օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։ Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։
Հիշեցնենք նաև, որ 2019 թ․ մայիսի 23-ից Արամ Սիմոնյանի՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնից հրաժարականից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գեղամ Գևորգյանը։ 2020 թ․ մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ պայմանավորված ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...