Արտաշյանները, ցավոք, պատերազմի ծանր կնիքը կրող միակ ընտանիքը չեն Արցախում․Արայիկ Հարությունյան
Սիրելի ՛ հայրենակիցներ, Այսօր Մարտունի քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ընթացքում բնակարանի բանալիներ եմ հանձնել անհայտ կորած ազատամարտիկի որդի, հինգ զավակների հայր Արտաշ Էդվարդի Արտաշյանին, ում հարազատ եղբայրն Արցախյան պատերազմի նահատակներից է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Արտաշյանները, ցավոք, պատերազմի ծանր կնիքը կրող միակ ընտանիքը չեն Արցախում, բայց Աստծո բարեգթությամբ Արտաշի 5 որդիները նորից երջանկություն բերեցին այդ գերդաստանին: Բարեմաղթանքս է, որ նոր օջախը ձեռքբերումների նոր էջ բացի նրանց համար:
Նորից հավաստում եմ, որ մեր Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և իրար նեցուկ լինելով միայն կկարողանանք ապահովել ցանկալի արդյունք»:
[b9500e57ae2ef2dec972b115af309dd7.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...