Մարալիկի ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել. ԱԿ տնօրենի ԺՊ
Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, այս ընթացքում կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ: Այս մասին «Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատան աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:
Նա նշեց, որ երբ 2019-ին որոշում կայացվեց փակել բաժանմունքը, սակայն քաղաքացիները բողոքի ակցիաներ արեցին, նրանց առաջարկեցին վերազինել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, որից հետո կատարվի ուսումնասիրություն, այնուհետև որոշում կկայացվի: «Մենք փորձեցինք բաժանմունքը վերազինել, այս տարվա փետրվարի 18-ին տեղի ունեցավ ուսումնասիրություն, որի արդյունքում բաժանմունքին չշնորհվեց կարգ»,-նշեց նա:
Այնուհետև, Հովսեփյանի խոսքով, արել են ամեն ինչ առկա բացերը լրացնելու համար, բաժանմունքը վերազինել են անհրաժեշտ բժշկական սարքերով, սակայն երբ դիմել են Առողջապահության նախարարություն, պատասխան են ստացել, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնասիրություն անելու համար հանձնախումբ չունեն:
Տնօրենի ԺՊ-ի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ երբ բաժանմունքի պետպատվերը մերժվել է, չի եղել Կառավարության որոշում: «Չկա հստակ իրավական ակտ, որի հիման վրա բաժանմունքի 13 աշխատակիցներին հնարավոր կլիներ ծանուցել, որ իրենք աշխատանքից ազատված են: Այսինքն՝ իրենք գտնվում են աշխատանքի մեջ, բայց չեն ստանում աշխատավարձ: Այս 7 ամսվա ընթացքում էլ գրանցվել է 21 ծնունդ»,-ասաց Հովսեփյանը, ապա ընդգծեց, որ ֆինանսական բեռն օրեցօր ավելանում է:
«Մենք մտավախություն ունենք, որ ֆինանսական բեռի մեծացման պատճառով կկորցնենք նաև մեր պոլիկլինիկայի ծառայությունը, որովհետև հնարավոր է՝ ֆինանսական բեռի պատճառով սնանկ ճանաչվի և լուծարվի»,-ասաց նա՝ նշելով, թե խնդրի վերաբերյալ դիմել են մարզպետին, առողջապահության նախարարին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, նաև վարչապետին, սակայն չկա պատասխան:
«Մեզ համար ժամանակը շատ թանկ է, քանի որ օրերցօր ֆինանսական բեռն ավելանում է: Մենք խնդրում ենք որոշակիություն, հնարավորություն տալ աշխատել, եթե դա չեն տալիս, կառավարության որոշում տան, որ աշխատակիցներն աշխատանքից ազատված են: Ինչքան կարելի է անորոշության մեջ մնալ»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...