Վրաստանը չի նախատեսում վերացնել այլ ավիաչվերթների սահմանափակումները
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ այսօրվա դրությամբ չվերթները կմնան այն ռեժիմում, ինչպիսին կան: Նրա խոսքով՝ կառավարությունը որոշումներ կընդունի ըստ սեպտեմբերին կորոնավիրուսի տարածման տեմպի: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
«Սա գլոբալ խնդիր է և գիտեք, որ մեզ համար կարևոր է այն վիճակագրությունը, թե որ երկրում ինչպես է զարգանում կորոնավիրուսի տարածումը: Այս մասին մենք որոշումներ ենք ընդունում մեր միջազգային գործընկերների հետ միասին»,- հայտարարել է նախարարը:
Օրեր առաջ Վրաստանի քաղավիացիայի գրասենյակը հայտարարեց, որ Վրաստանում կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:
Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը չի վերաբերում Թբիլիսիի և Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև չվերթներին․ «Lufthansa», «AirFrance» և «airBaltic» ավիաընկերությունները կշարունակեն աշխատել:
Վրաստանի զբոսաշրջության ազգային կառավարման ղեկավար Մարիամ Քվիվիշվիլիի հայտարարությամբ՝ հուլիսի 22-ից օգոստոսի 15-ի տվյալներով, Վրաստան 1000-ից ավել զբոսաշրջիկ է մուտք գործել:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...