Ամուլսարի պահապանները Ջերմուկից ավտոերթով հասան Երեւան եւ միացան ակցիա իրականացնող բնապահպաններին
Ի պաշտպանություն Ամուլսարի՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ջերմուկցիները եւ հարակից համայքների բնակչներն ավտոերթով հասան Երեւան ու միացան Ազատության հրապարակում հավաքված բնապահպաններին։
Նշենք, որ Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ բնապահպաններ՝ Երեւանից եւ սպասում էին ավտոերթի մասնակիցներին։
Այս պահին ակցիայի մասնակիցները քայլերթով գնում են դեպի Հանրապետության հրապարակ։
Ակցիայի մասնակիցներն իրենց մոտ ունեն թմբուկներ եւ պաստառներ՝ ««Ամուլսար ասելիս ծնկներս դողում են» ՀՀ կառավարություն», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» գրություններով։
Ամուլսարի պահապանները հայտարարել են, որ այսպիսով սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մեծ շղթայի։
«Ժամանակն է, որ կառավարությունը ցուցաբերի քաղաքական կամք եւ վերջակետ դնի Ամուլսարի հոշոտման ծրագրին։ Ամուլսարում մետաղական բաց հանք շահագործելը արգելելու հիմքերը շատ են եւ բազմաշերտ։ Հակիրճ նշենք նաեւ , որ վարչապետը հրապարակավ խոստացել է, որ Էլարդ ընկերության մոնիթորինգի արդյունքները հիմք են հանդիսանալու որոշման կայացման համար։ Ժամանակն է խոստումները կատարելու»,- ասվում է նրանց տարածած հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...