Սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոց կգնա՞ն. Փաշինյան
Որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ` մենք բոլորս միասին: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սեպտեմբերի 1-ից աշակերտները կհաճախեն դպրոցներ:
Փաշինյանն ասաց, որ հիմա մի քանի մոդելներ, սցենարներ են մշակվում. «Բոլոր սահմանափակումների վերացման տեմպը կախված է այն թվերից, որոնք մենք ամեն օր ստանում ենք, այսինքն՝ վարակի տարածման տեմպից:
Իսկ վարակի տարածման տեմպը կախված է մեզանից յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակից ու որակից:
Հետևաբար պետք է արձանագրել, որ որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ մենք բոլորս միասին»,- ասաց վարչապետը` կոչ անելով պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...