Չեխիան փրկարարներ կուղարկի Բեյրութ
Չեխիայի Հանրապետությունը Բեյրութ կուղարկի փրկարարների խումբ, որոնք մասնագիտացած են շենքերի փլատակներում մարդկանց որոնումների գործում, սոցիալական ցանցերում հայտնել է երկրի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը:
«37 փրկարարներից, ներառյալ հինգ փրկարար-կինոլոգներից բաղկացած ջոկատը պատրաստ է ուղևորվելու Բեյրութին օգնության», - նշել է նա:
Լիբանանյան կողմն ընդունել է օգնության առաջարկությունը:Չեխ փրկարարների ջոկատը Բեյրութ կմեկնի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ամենաուշը 16:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին):
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը վիթխարի ողբերգություն Է համարել պայթյունը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
«Մենք պատրաստ ենք ամեն տեսակի օգնության», - հայտարարել է քաղաքական գործիչը:
Ըստ վերջին տվյալների՝ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, մոտ 4 հազարը տուժել է:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...