Վագոն-տնակների տեղաշարժման հարցը քննարկման փուլում է. Վայոց Ձորի ոստիկանապետ
Ամուլսարի պաշտպանները, տեղեկանալով, որ ոստիկանությունը մերժել է իրենց փոխզիջումային առաջարկը, ընդհանուր համաձայնության եկան՝ սեփական ուժերով տեղափոխել «Լիդիան» ընկերության տեղադրած վագոն-տնակները:
Ավելի ուշ ցուցարարներին մոտեցավ Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և տեղեկացրեց, որ իրենք իրավիճակի հանգուցալուծման համար քննարկումներ են ունեցել:
«Չնայած սա այսօրվա լուծվելիք հարց չի, բայց փորձեցի մաքսիմալ լուծում գտնել: Այս պահին հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշված չէ, քննարկման փուլում է տեղաշարժման հարցը, բայց ես խոսք չեմ տալիս, որ դա կարող է այս պահին լինել: Վաղը կարող է ձեր խումբը գնալ կառավարություն և կոնստրուկտիվ քննարկում ունենալ այս հարցի հետ կապված, այնտեղ պարզաբանվելու է, որ իրականում այս պահին շահագործման մասին խոսք չկա»,- ասաց նա:
Ազիզյանը նշեց՝ կցանկանար, որ այս հարցում լուծման հասնեն, տեղեկացրեց՝ կա հարուցված քրեական գործ, բայց ինքն իրավասություն չունի գործի մանրամասների վերաբերյալ բարձրաձայնելու. դա կանի, եթե նախաքննության մարմինը թույլ կտա:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...