Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունըԱյսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության…

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։

«Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։ Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով  «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։

«Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց։ Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Այս տարվա հուլիսին «Լիդիանը» ստացավ ևս մեկ փորձագիտական եզրակացություն, որ վագոն-տնակները գտնվում են «Լիդիանի» տարածքում։ Քանի որ ոստիկանությունը ընկերության դիմումին հերթական անգամ չարձագանքեց, «Լիդիանը» սեփական տարածքից ապօրինի գույքը հեռացրել է ինքնուրույն։

Ամուլսարում ապօրինություն իրականացնող խումբը, տեսնելով, որ չունեն համայնքի բնակիչների աջակցությունը, փորձում է բախումներ հրահրել` Երևանից հավաքվող սադրիչների խմբով արհեստական աղմուկ բարձրացնելով։ Կոչ ենք անում համայնքների բնակիչներին չտրվել սադրանքի և զերծ մնալ խուլիգանություն իրականացնող խմբի հետ բախումներից։ Կոչ ենք անում իրավապահ մարմիներին հետամուտ լինել այս տարածքում օրինականության վերակագնմանը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

Կից տեսանյութում պահնորդական ծառայության ղեկավար Արթուր Դանիելյանը ներկայացնում է տնակների հեռացման հիմքերը, կցված են նաև համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացվում է Ամուլսարի հարակից համայնքերի բնակիչների արձագանքը։

«Լիդիան Արմենիա»

Նմանատիպ հոդվածներ

Ուկրաինացի ազգայնականները ԶՈՒ-ից զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմի համար. Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչ

Ուկրաինայի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների, որոնք...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250