Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը. «Ժողովուրդ»
Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ. Երեւանի քաղաքապետարանը չի ընդառաջում նրանց: Հայկական ռեստորանների միության տնօրեն Վահե Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով որ քաղաքապետարանը զիջումների չի գնացել եւ ռեստորանային բիզնեսից վերցրել է սեզոնային տուրքերը: «Օրինակ, Երեւանի քաղաքապետարանի հետ կապված խնդիր կա. բիզնեսը չաշխատելով սեզոնային տուրքերը վճարել է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը ընդհանուր առմամբ չի ընդառաջել: Չէ՛ որ բիզնեսն այդ ժամանակ չի աշխատել, կարելի էր դա ինչ-որ հաշվանցել: Քանի որ բացօթյա տարածքներն են միայն զբաղեցնում, եւ մեր քաղաքացիները նախընտրում են բաց տեղերում նստել, իսկ բացօթյա տարածքներում սրճարանների տարածքները պարետատան որոշումներով կրճատված է՝ հեռավորությունը պահպանելու նպատակով այս պատճառով քաղաքապետարանին մենք առաջարկել էինք, որ սրճարանները մի քանի սեղան ավել կարողանան դնել նոր բացված սեզոնի համար, գոնե այդպես կկարողանան շրջանառության ինչ-որ տոկոս վերականգնել, բայց արձագանք չկա քա- քաղաքապետարանից: Մենք այդ մասով փորձելու ենք աշխատել: Մենք ուզում ենք այս թեմայի շուրջ հանդիպել հենց քաղաքապետի հետ եւ հույս ունենք, որ հենց այդ մակարդակով լուծում կտրվի»:
Նշենք, որ քաղաքապետի հետ հանդիպելու առաջարկին քաղաքապետարանից եւս չեն արձագանքել: Կարելի է ասել՝ քաղաքապետի նկատմամբ ողջ քաղաքն է «հետախուզում հայտարարել»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...