Մի շարք երկրներից առաջիկայում չարթերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի

Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից, Լիբանանից և Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից առաջիկայում չարթերային թռիչքներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի ու հակառակ ուղղությամբ: Այդ չվերթներով հայրենիք վերադառնալու հնարավորություն կունենան ՀՀ քաղաքացիներն ու անձինք, որոնք ունեն Հայաստան ժամանելու իրավունք:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը հայտնում է, որ առաջիկա օրերին տեղի կունենան հետևյալ չվերթները. 

Մոսկվա-Երևան- 04.08.2020թ. /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին,

Մոսկվա-Գյումրի- 05.08.2020թ. /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին)

Մոսկվա-Երևան- 06.08.2020թ. /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին)

Մոսկվա-Երևան- 08.08.2020թ. /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)

Չվերթների տոմսերը ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, սկսած՝ հուլիսի 31–ից: Տոմսարկղերի աշխ. ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։

Տոմսի արժեքը՝ 14 հազ. 700 ռուբլի։ Չվերթների հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմել նշված ավիաընկերություններին։

Ըստ «Aircompany Armenia» ընկերության կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կիրականացնի հետևյալ չարտերային չվերթները.

Մոսկվա-Երևան- 07․08․2020 /«Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12:30-ին;
Կալուգա-Երևան- 10․08․2020/ «Կալուգա» միջ․օդանավակայան, ժամը՝ 10:30-ին;
Մոսկվա-Երևան- 11․08․2020/ «Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12:30-ին։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10):

Օգոստոսի 15-ին և 17-ին տեղի կունենա չարթերային չվերթ Երևան-Լոս Անջելես-Երևան երթուղով։

Երևան-Լոս Անջելես չվերթից կարող են օգտվել B1/B2 տուրիստական վիզաներով ճանապարհորդողները, ներգաղթային վիզաներով ճանապարհորդողները, ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողներ (Green Card)։

Լոս Անջելես-Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ(ամուսին/կին/ծնող/երեխա)։

Չվերթերը կիրականացվեն IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։

Երևան-Լոս Անջելես չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Բելգրադում, որի ընթացքում բոլոր ուղևորները պետք է անցնեն TSA-ի անվտանգության ստուգում։ Ստուգումը նախատեսվում է կատարել 3 ժամում։

Լոս Անջելես-Երևան չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Ռեյկյավիկում, վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ուղևորները կմնան ինքնաթիռում։

Չվերթն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարաության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ, և «Քրոս Գրուպ» ՍՊԸ համագործակցության շնորհիվ:

 

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքը հայտնում է, որ օգոստոսի 4-ին չվերթներ կիրականացվեն նաև Շարժայից (ABY 245, ժամը 01:05), Մինսկից (B2 733, ժամը 02:45), Թբիլիսիից (NGT 725, 12:30) և Բեյրութից (ME 275, ժամը 16:45):

Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 8 000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք:

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Քաղաքականություն

Պատահարներ