ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր սահմանապահ բնակիչները հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ. Հայկ Չոբանյան
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր կատարած այցից՝ կից նշելով.
«Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել են Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ:
Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:
Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»:
Նմանատիպ հոդվածներ
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․Տիգրան Ավինյան
Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտե...
Ուկրաինացի ազգայնականները ԶՈՒ-ից զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմի համար. Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչ
Ուկրաինայի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների, որոնք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դաստոյնի» հակահարված ենք տվել ազերիներին. պատմում է «Հայկական Տուն» խանութի սեփականատերը
Ռուսաստանի Շաբլվկայում գտնվող «Հայկական տուն» խանութը ադրբեջանցիների հարձակումից հետո այսօր արդեն աշխատում է...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...