Հասարակություն

«Իմ քայլի» հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»

«Իմ քայլի» հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ երեկ տեղի…

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ երեկ տեղի ունեցած դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը բավականին լարված է անցել՝ տեւելով մոտ երեք ժամ: Գրեթե բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել Ավետիսյանին, նույնիսկ քաղաքական բնույթի հարցեր՝ պարզելու համար, թե, օրինակ, մինչեւ այժմ ընտրություններ կեղծվել են, թե ոչ, կամ ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին: Գրեթե բոլոր հարցերին Վահրամ Ավետիսյանը տվել է շատ կարճ եւ, այսպես ասած, խուսափո­ղական պատասխան: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ պատգամավորները նաեւ հետաքրքրվել են իր հորից՝ Գա­վիթ Ավետիսյանից, որը եղել է «Մարտի 1»-ի մի քանի գործերով որոշումներ կայացնողը: Սակայն Վահրամ Ավետիսյանը հայտարարել է, թե իր հոր արարքներում որեւէ բացասական բան կամ շահերի բախում չի տեսնում: Նշենք, որ թեեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Իմ քայլի» շատ պատ­գամավորների մոտ բացասական լոբբինգ է արել, որպեսզի չընտրեն Ավետիսյանին, այնուամենայնիվ երեկ շատ պատգամավորներ հասկացել են, որ վերջինս վճռական է տրամադրված, եւ ետքայլ այլեւս չի լինելու: Նշենք, որ իշխող խմբակցության ներսում կան նաեւ պատգամավորներ, որոնք դրական են տրամադրված Ավետիսյանի հանդեպ, կան նաեւ չեզոքներ, որոնց համար միեւնույնն է, թե կառավարությունը ում կառաջարկեր. իրենք հաստատ կքվեարկեն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250