ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանն անկողմնակալ չլինելու որևէ հիմք չեմ տեսնում. ՍԴ դատավորի թեկնածու
Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանն անկողմնակալ չլինելու որևէ հիմք չեմ տեսնում, լրագրողներին ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը։
«Ես որևէ ընդհանուր շահ չունեմ, որպեսզի շահերի բախման խնդիր առաջանա», - ասաց նա։
Վահրամ Ավետիսյանը նշեց՝ եթե կլինի կոնկրետ այնպիսի գործ, որի շրջանակներում Վճռաբեկ դատարանն ինչ-որ իրավական դիրքորոշում է արտահայտել, որոշում է կայացրել ու այդ որոշման կայացմանը մասնակից է եղել իր հայրը ու դա կարող է դիտարկվել շահերի բախում, ինքը, բնականաբար, գործի քննությանը չի մասնակցի։
Նշենք, որ Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, 2008-2016 թթ. եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է Մարտի 1-ին առնչվող գործեր։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...