Կասեցվողների այսօրվա ցանկում է Հայաստանի ազգային պատկերասրահը
Կասեցվողների այսօրվա ցանկում են եղել «Ծիրան» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը եւ այլն: Կասեցումներ եղել են նաև Վանաձորում, Աբովյանում, Եղեգնաձորում․ հիմնականում՝ անհատ ձեռնարկատերեր։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն:
Ստեփանավանում բիզնեսը հիմնականում բարեխիղճ է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման հարցում։ Այս պատկերն է այսօր արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնը, որի մասնագիտական թիմերը լայնածավալ ուժեղացված ստուգայցեր են անցկացրել քաղաքում։ ԱԱՏՄ մասնագետներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել․ դրանք եղել են տեղում շտկման ենթակա ու կասեցման համար հիմք չեն հանդիսանում։ Ստուգայցն ընդգրկել է բավականին լայն ոլորտներ՝ մանրածախ առեւտրի կենտրոններ, գեղեցկության սրահներ, դեղատներ և այլն։
Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը շարունակում են իրենց լայնածավալ աշխատանքը մայրաքաղաքում և մյուս մարզերում։ Ստուգայցերի հիմնական ոլորտային ուղղություններից են նաև բժշկական հիմնարկները և ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաները․ վերջիններում մշտադիտարկումների անցկացումը սահմանված է պարետի 104 որոշմամբ։
ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնն այսօր ակտիվ ստուգայցեր է կատարել, մասնավորապես, հյութերի եւ պահածոների գործարաններում, զուգահեռ նաև կասեցումներ է իրականացրել։ Կասեցվողների այսօրվա ցանկում էին, մասնավորապես, «Ծիրան» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը։
Կասեցումներ եղել են նաև Վանաձորում, Աբովյանում, Եղեգնաձորում․ հիմնականում՝ անհատ ձեռնարկատերեր։
ԱԱՏՄ-ն զգուշացնում է՝ թեև խախտումները զգալիորեն նվազել են, սակայն անակնկալ ստուգայցերն ամեն օր են ու ամենուր։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...